«Հունվարի 6-8-ը ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի հատվածում՝ Գորիսի շրջանի սահմանային գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին հետևելու և տեղեկացնելու համար: Բոլոր պարեկները հայտնել են, որ իրադրությունը հանգիստ է եղել, ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                