ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, թե ստուգումներ են իրականացվել այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք խախտումներ հայտնաբերել։
«5 դպրոցի մարզադահլիճներում, որտեղ նմանատիպ խախտումներ էին հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել»,- ասել է նա։ Անդրադառնալով ցնցուղներին ու ուռճացված գնագոյացմանը, Պետրոսյանը հայտնել է, որ իրականացվել է վերլուծություն, ներկայացվել վարչապետին։
Ըստ նրա՝ ԿԳՄՍՆ-ն և քաղաքաշինության կոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել և պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները. «Եւ ահա կապալառուն նվազագույն տեխնիկական պահանջները բավարարել էր, սակայն գնագոյացման առումով հետապնդել էր առավելագույն շահ։ Արդյունքում՝ ունեինք նվազագույն որակ ունեցող և առավելագույն վաճառքի գնի փաստաթղթավորում»