ՀՀ կառավարության որոշմամբ ևս 1 տարեվ երկարացվեց անկանխիկ եղանակով թոշակառուներին տրամադրվող հետվճարի ժամկետները։
Հիշեցնենք՝ անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները և նպաստառուները ստանում են 12 տոկոսի հետվճար, առավելագույնը՝ 6000 դրամ։
Կառավարության որոշման հիմնավորումներից տեղեկանում ենք, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։