«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հունվարի 9-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կլինեն ջրանջատումներ։
- Երևան (Րաֆֆու 55-99/1 շենքեր, Առնո Բաբաջանյան 1-10 շենքեր)՝ 10:00-18:00-ը։
- Աբովյան քաղաք (Օգոստոսի 23 փ. 1 Նրբ., Օգոստոսի 23 փողոցի, Հանրապետության պողոտա, Ռոսիա 2 Մ/շ, Սևան փողոց)՝ 12:30-17:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: