Պարոն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով. հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ պատճառները տարբեր են։
«Պարոն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի․ սպորտի ոլորտում նա ունի տարիների փորձառություն՝ անկախ պաշտոնից, ու վստահ եմ՝ իր գործունեությունը շարունակելու է ոլորտում, և ունենալու ենք գործակցության շատ առիթներ»,- ասել է նա։
Ըստ Անդրեասյանի՝ սպորտի ոլորտը գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում. «Թարմ հայացքը երբեք ավելորդ չի, ու կարծում եմ՝ նոր մոտեցմամբ կկարողանանք այս տարի գրանցել ավելի մեծ արդյունքներ։ Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք մնում են որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից, ու կարծում եմ՝ գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել։ Դա է իմ սկզբունքը, և չեմ տեսնում որևէ պատճառ՝ այն չպահելու»։