«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար։
Դրա պատճառով հունվարի 8-ին ժամը 14։40-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 4 ժամ։