ՀՀ քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ են արվել։ Վարչապետի որոշմամբ Արթուր Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ-ի նախագահի տեղակալ, Վազգեն Ավետիսյանը՝ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։