ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախորդ տարի հրապարակվել են Տավուշում կրթական նոր չափորոշչի փորձարկման երկամյա արտաքին անկախ գնահատման արդյունքները․
«Երկու տարվա ընթացքում վեց ամսով ավելացել է սովորողների կրթական արդյունքը, ինչը միջինը 2 անգամ գերազանցում է այլ երկրներում չափորոշիչի փոփոխության արդյունավետությունը։ Հայաստանն այս իմաստով համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձը ուսումնասիրվում է նաև միջազգային տարբեր հարթակներում»,- ասել է նա։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                