ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ռեպեր Սնուպ Դոգի՝ 2023թ․-ից չկայացած համերգին, նշելով, որ այն չի լինի։
Նրա խոսքով՝ ողջ տարի բանակցել են, որ համերգը կայանա, եղել են նախնական պայմանավորվածություններ, որոնք չեն կատարվել․
«Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Քանի որ համերգը նախատեսված ժամանակահատվածում չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպող ընկերությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետբյուջե, ինչպես նախատեսված էր պայմանագրով»,- ասել է նա։