ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքել է լուրերը, թե կառավարությունը մտադիր է հրաժարվել ատեստավորման ծրագրի իրագործումից։
«Պետական բյուջեում, բացի ուսուցիչների աշխատավարձային ֆոնդից, գործում է հինգ տարբեր հավելավճարի ծրագիր։ Նախորդ տարվա համար դրանց հանրագումարային բյուջեն եղել է 8,8 մլրդ։ Այս տարի միայն կամավոր ատեստավորման բյուջեն է շուրջ այդքան, այսինքն, պետությունը ամեն տարի ավելացնում էր»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։