«Երեք անգամ մրցույթ է հայտարարվել, մասնակցել է վեց տարբեր կազմակերպություն։ Մրցակցային գին էր, և 1 հեծանիվը ձեռք է բերվել 113 հազար դրամով»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցների համար ձեռք բերված հեծանիվների թեմային։
Նրա խոսքով՝ այդ հեծանիվների պարամետրերին ծանոթանալով կարելի է ասել, որ այն շատ լավ գին է. «Որակական պայմաններն արդեն փորձարկել ենք, հեծանվավազքի մրցույթն արդեն տեղի ունեցավ, և այդ իմաստով սա հաջողված մրցույթներից է, երբ գին-որակ հարաբերակցության պարագայում իսկապես արդյունավետ գնում ենք արել»։