Հասարակություն

Ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հունվարի 8-ին, տարբեր վայրերում իրականացվող վթարային աշխատանքների պատճառով, կդադարեցվի ջրամատակարարումը:

  • Մասիս քաղաք (Արարատի մարզ)՝ 11:00-20:00-ը:
  • Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան (Հաղթանակ 1-18 փողոցներ և նրբանցքներ)՝ 10:30-16:00-ը:
  • Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք (Աբովյան քաղաքի Սեվանի, Օգոստոսի 23-րդ փողոց, Հանրապետության պողոտա, Ռոսիայի և 2 Մ/շ փողոցներ)՝ 10:20-19:00-ը։
  • Երևանի Դավթաշեն վարչական շրջան (Դավթաշեն 2-րդ թաղամաս)՝ 11:30-16:00-ը։
  • Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ (Ֆրունզեի 8-18 շենքեր)՝ 12:00-16:00-ը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: