Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։
 
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ին և 10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով։

Երևանում հունվարի 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: