Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել էր կատվի նկատմամբ՝ մեկ այլ անձի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ դաժան վերաբերմունք դրսևորելու գործողություններին, որոնք արտահայտվել էին առանձին դաժանությամբ:
Անձի հետ խմբի կազմում հանցանք կատարած և ինքնությունը չպարզված այլ անձի վերաբերյալ վարույթն անջատվել է, նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն: