Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տարոն Գևորգյանը գրում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
ընկերներ ու հարազատներ,
անցյալ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։ Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։ Փորձել եմ լինել մաքսիմալ ազնիվ, բարեխիղճ ու նվիրված իմ աշխատանքին, թե ինչքանով է հաջողվել, երևի դուք կասեք։
Ներողություն, եթե ոչ միշտ է հաջողվել ավելի արագ արձագանքել, քանի որ ձեր ու քաղաքապետարանի միջև կապող օղակ եմ հանդիսացել, այսինքն’ առանձին դեպքերում ավելի արագ արձագանքելը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել։ Այս հրապարակմանս նպատակը առավելապես տեղեկացնելն է , որ դեռ հանդիպելու ենք, գուցե’ ձեզանից ոմանց հետ նույն հարկի տակ։ Այս պահին դեռ չկա կոնկրետ որոշում իմ հետագա աշխատանքի մասին։ Կան հնարավոր տարբերակներ, բայց դեռ որոշում չեմ ընդունել։ Կդիտարկեմ հնարավոր առաջարկներ, հասկանալու, թե որն է ինձ ամենաընդունելին։
Շնորհակալ եմ բոլորին, ու առաջնահերթ’ լրատվության վարչության իմ ընկերներին»,- գրել է նա։
Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ լրատվության վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Օֆելյա Սիմոնյանը։