Հասարակություն

ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրի դիմումները շարունակվում են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։

ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են։

Դիմում կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://housing.socservice.am/։