Հասարակություն

Արտաշատի ու Արթիկի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: