Հասարակություն

Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է

Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է։ Երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Ճրագալույց, ճրագ լուցանել նշանակում է՝ ճրագները վառել: Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է Քրիստոսի Ծննդյան բարի լուրը` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: 

Մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից: Իրենց հետ վերցնում են եկեղեցում վառած ճրագներն ու լուսավորելով փողոցները՝ տուն հասցնում օրհնությունը: 

Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը։