Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), Radar Armenia-ին ասացին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ որ նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։