Հասարակություն

Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան աղջիկ է եղել

2025֊ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան աղջիկ է եղել, ծնվել է «Արթիկի մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, ժամը 02։05 րոպե։ Հայտնում են մարզպետարանից։ 
 
2024 թվականին Շիրակի մարզում ծնվել է 1371 տղա, 1146 աղջիկ, ծնունդներից 20-ը զույգ են եղել։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2517 երեխա։