Տիրան Խաչատրյանի ձերբակալության առնչությամբ Քննչական կոմիտեից ի պատասխան Radar Armenia-ի հարցմանը տեղեկացրին, որ այս պահին կատարվում են վարութային եւ դատավարական գործողություններ։
«Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ: Այս փուլում անձնական տվյալներ տրամադրելը կխախտի կոնկրետ անձի անձնական անձեռնամխելիության իրավունքը եւ կարող է խոչընդոտել քրեական վարույթի բնականոն ընթացքը»,- նշեցին ՔԿ-ից։