Հասարակություն

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նշված անձը չի ձերբակալվել. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցների հետ դեկտեմբերի 26-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու անձի։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկանում է ՆԳՆ-ը լրատվական ծառայությունից։

Անձնական խուզարկությամբ 30-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գործարանային համարով մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9մմ. տրամաչափի փամփուշտներով, իսկ 31-ամյա տղամարդու մոտից «Մակարով» տիպի առանց գործարնային համարի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտներով:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։