Հասարակություն

Արշակ Կարապետյանը ազատ է արձակվել. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել. այս մասին Radar Armenia-ին հայտնեց ՆԳՆ խոսնակը։

«Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:

Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»:

Հիշեցնենք՝ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոսկվայում Տվերսկայա փողոցից բերման է ենթարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։