Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Հարավային Կորեա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է.
 
«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ  մարդկանց կյանքեր է խլել։
 
Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: