Հասարակություն

2 խոշոր ընկերություն ստացել է մաքսային պահեստ ունենալու թույլտվություն

Հայաստանում փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող երկու խոշոր ընկերություն արդեն իսկ ստացել է մաքսային պահեստ ունենալու թույլտվություն։

Սեփական ժամանակավոր պահպանման պահեստի հնարավորությունը կխթանի այս ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կհեշտացնի վերջիններիս նկատմամբ իրականացվող վարչարարությունը, կբարձրացնի նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը։

Ի դեպ, 2024 թվականի ընթացքում փոստային և սուրհանդակային փոխադրողների կողմից ներմուծվել է շուրջ 5 մլն առաքանի՝ նախորդ տարվա 3,4 մլն առաքանու փոխարեն։