Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին:

Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքներն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի Ջոլանամ-դո նահանգի Մուան օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 175 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։