Հասարակություն

Ամանորյա հրաշքը Բարսելոնայում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն քաղաքները, որտեղ ամանորյա տոներն անցնում են առավելագույնս լուսավոր, պայծառ ու ջերմ։ Գուցե 2026թ. դիմավորելու հնարավորություն լինի հատկապես դրանցից մեկում։ 

Այս անգամ կներկայացնենք Բարսելոնան, որտեղ Նոր տարվա տոնակատարությունը սկսվում է լավ ընթրիքից՝ ընտանիքի և ընկերների հետ, տանը կամ ռեստորանում։ Երբ արդեն կեսգիշեր է, տեղացիները հետևում են ավանդույթին՝ ուտելով 12 խաղող, որն, ըստ նրանց, երջանկություն է բերում։

Բարսելոնան առաջարկում է ոչ միայն վառ հրավառություն, այլ նաև ուրախ, աշխույժ տոնակատարություններ՝ ավանդույթների, ժամանակակից ու ուրախ միջոցառումների համադրությամբ, որոնք դարձնում են հիանալի վայր Նոր տարին դիմավորելու համար։