Հասարակություն

Լոնդոն. ամանորյա տոնակատարությունը սիրված վայրերում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն քաղաքները, որտեղ ամանորյա տոներն անցնում են առավելագույնս լուսավոր, պայծառ ու ջերմ։

Գուցե 2026թ. դիմավորելու հնարավորություն լինի հատկապես դրանցից մեկում։

Այս անգամ կներկայացնենք Լոնդոնը, որը նոր տարվա տոնակատարությունների ժամանակ առաջարկում է իր անփոփոխ խորհրդանիշները՝ Բիգ Բենն ու Լոնդոնի աչքը։

Կեսգիշերին Բիգ Բենը կհնչեցնի իր ավանդական զանգերը՝ տալով նոր տարվա մեկնարկը, իսկ հրավառությունները կգունավորեն Լոնդոնի աչքի և Բիգ Բենի երկինքը։

Բացի այդ, Լոնդոնը առաջարկում է ևս մեկ յուրահատուկ միջոցառում՝ ավանդական երթը։ Այս մեծ ու գունեղ միջոցառումը սկսվում է հունվարի 1-ին՝ ժամը 12:00-ին, Պիկադիլի փողոցից, և ավարտվում է պառլամենտի հրապարակում։

Այն միավորում է տարբեր մշակույթների երաժշտությունն ու պարերը՝ դարձնելով օրը վառ ու հիշարժան: