Հասարակություն

Նոր տարվա ավանդույթները Ճապոնիայում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն վայրերը, որտեղ ամանորյա տոներն անցնում են առավելագույնս լուսավոր, պայծառ ու ջերմ։

Գուցե 2026թ. դիմավորելու հնարավորություն լինի հատկապես դրանցից մեկում։ 

Այս անգամ կներկայացնենք Ճապոնիան, որտեղ տարվա առաջին այցը Շինտո բուդդայական տաճարում է․ այն ավանդաբար տեղի է ունենում Նոր տարվա ժամանակ։

Ճապոնացիները մեծ կարևորություն են տալիս այս ավանդույթին, բազմաթիվ մարդիկ այցելում են տաճարներ կամ նշանավոր վայրեր, որպեսզի դիմավորեն նոր տարին հոգևոր մոտեցմամբ։

Իսկ տաճարում վաճառվող սակեն դարձել է տոնական սեղանի մի մաս։ Հարկ է նշել, որ այս տոնակատարությունը շատ ավելի հանգիստ է ու հոգևոր, քան այլ քաղաքներում անցկացվող աղմկոտ և խենթ երեկույթները։

Շատ մարդիկ նաև մասնակցում են մի արարողության, որի ընթացքում ղողանջում են զանգերը 108 անգամ։

Այդ թիվը խորհրդանշում է այն երկրային գայթակղությունները, որոնք պետք է հաղթահարել, որպեսզի հասնես նիրվանայի (հանգստության)։ 

Երբ զանգերի ղողանջն ավարտվում է, մարդիկ բարձրացնում են բաժակները և բարեմաղթանքներ հղում՝ տոնելով Նոր տարին։