Հասարակություն

«Տեղումներից հետո ծառի բնից ջուրը սկսում է դուրս հոսել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով․

Չեռնոգորիայի Դինոշա փոքրիկ գյուղում կա  թթի ծառ, որը մոտ 150 տարեկան է։ Այս ծառն աչքի է ընկնում նրանով, որ  հորդառատ տեղումներից հետո նրա բնից ջուրը սկսում է  շատրվանի պես դուրս հոսել։

Դա բացատրվում է նրանով, որ ծառի տակ մի քանի մետր խորության վրա ստորգետնյա աղբյուրներ են։ Երբ հորդառատ անձրևներ են լինում, ջուրն իր իսկ ճնշման տակ փորձում է դուրս գալ և դուրս է գալիս ծառի բնի անցքից։