ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին։
«Ես պատմության փորձագետ չեմ, պատմագիտական նրբությունների մեջ չեմ կարող մտնել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դասագիրքը հաջողված է։ Այն աշակերտներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալել պատմությունը։ Մի բան, որը մեր իրականության մեջ շատ է պակասում, ստեղծում է իրավիճակներ, նրանց հրավիրում է խաղարկային իրադրություններ ստեղծել մեր պատմության կարևորագույն տարբեր դրվագների շուրջ»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ դասագրքի ընթերցումը վերահաստատել է իր համոզմունքը, որ առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն», ինչի վերաբերյալ կառավարությունն արդեն իսկ որոշում կայացրել է, և առաջիկայում այս վերնագրի ներքո կլինեն դասագրքերը։