2011թ. մայիսի 9-ից մինչև 2024թ. մայիսի 29-ը Հայաստանի նախագահի հրամանագրերով «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 73 անձ. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք՝ «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար։
Հայկ Մագոյան