Հասարակություն

Էդինբուրգ. չորս օր տևող տոնակատարություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն քաղաքները, որտեղ ամանորյա տոներն անցնում են առավելագույնս լուսավոր, պայծառ ու ջերմ։ Գուցե 2026թ. դիմավորելու հնարավորություն լինի հատկապես դրանցից մեկում։   

Այս անգամ կներկայացնենք Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը, որը  պատրաստվում է չորս օր տևող ամանորյա տոնակատարությանը, որի ժամանակ տեղի կունենա իրենց ավանդական Հոգմանայ տոնը: Այն կսկսվի դեկտեմբերի 29-ին։

Դեկտեմբերի 30-ին հաջորդում է մեկ այլ միջոցառում, որտեղ մարդիկ միավորվում են ուրախության, պարերի և երաժշտության ներքո, իսկ հետո՝ հունվարի 1-ին, փողոցային մեծ խնջույք է լինում կենտրոնական հրապարակում:

Ամբողջ այս տոնակատարությունը ավարտվում է կեսգիշերին՝ Էդինբուրգի աշտարակների ֆոնին հրավառությամբ: Այս շքեղ տոնակատարությունը դարձնում է Էդինբուրգը հիանալի մի վայր՝ հին տարուն հրաժեշտ տալու և նոր տարին դիմավորելու համար։