Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն քաղաքները, որտեղ ամանորյա տոներն անցնում են առավելագույնս լուսավոր, պայծառ ու ջերմ։ Գուցե 2026թ. դիմավորելու հնարավորություն լինի հատկապես դրանցից մեկում։
Այս անգամ կներկայացնենք մեկ այլ հիասքանչ վայր՝ Նյու Յորքը, որը ամանորյա տոներին վերածվում է կախարդական քաղաքի՝ իր ռոմանտիկ մթնոլորտով:
Նյու Յորքի Թայմս Սքվերում գնդակի ընկնելը, սկսած 1907 թվականից, համարվում է աշխարհում ամենահրաշալի ամանորյա ավանդույթներից մեկը։
Ամեն տարի մոտ մեկ միլիոն մարդ այցելում է քաղաք, որպեսզի տեսնի դա ամբողջովին անվճար։ Գնդակը դրվում է Թայմս Սքվերի մեծ սյունի վրա։
Երեկոյան ժամը 11:59 գնդակը սկսում է իջնել՝ ի նշան նոր տարվա մեկնարկի։ Գնդակը հասնում է ցած ժամը 12-ին, ամբողջ Թայմս Սքվերը լցվում է ուրախությամբ, և երկնքում սկսվում է հրավառություն։