Հասարակություն

Ժամանակավորապես արգելվել է սիգի ձկնկիթի արտահանումը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, ժամանակավորապես արգելվել է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի տարածքից:

Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը և կենսաբազմազանության պահպանությանը:

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման արդյունքում վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ. 2019 թվականին այն կազմել է 2668 տոննա, 2020-ին՝ 2345 տոննա, 2021-ին՝ 5348 տոննա, 2022-ին՝ 4700 տոննա և 2023-ին՝ 3974 տոննա: Այս աճը հնարավորություն է տվել ապահովել սիգի արդյունագործական որսի իրականացմանը՝ 2020-ին 300 տոննա, 2021-ին՝ 300 տոննա, 2022-ին՝ 600 տոննա, 2023-ին՝ 600 տոննա, իսկ 2024 թվականին նախատեսվում է որսել 679 տոննա: