Հասարակություն

Կիրիտիմատի կղզի. նոր տարին առաջինը դիմավորելու յուրահատուկ վայր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն քաղաքները, որտեղ ամանորյա տոներն անցնում են առավելագույնս լուսավոր, պայծառ ու ջերմ։ Գուցե 2026թ. դիմավորելու հնարավորություն լինի հատկապես դրանցից մեկում։ 

Այս անգամ կներկայացնենք Կիրիբատիի Կիրիտիմատի կղզին, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անկյունում։ Այս կղզին, որը հայտնի է որպես Սուրբծննդյան կղզի, նոր տարին ընդունում է 19 ժամ առաջ։

Այն համեմատաբար քիչ  է բնակեցված՝ ընդամենը 7400 բնակիչ։ Կիրիտիմատին հիմնականում բնապահպանական տարածք է, ու այստեղ մեծ ու աշխույժ տոնակատարություններ տեղի չեն ունենում։

Չնայած այս հանգամանքին, կղզում կարող եք գտնել մի քանի փոքրիկ բար ու հյուրանոց, որտեղ խնջույքներ են կազմակերպվում, սակայն հիմնական տոնը տեղի է ունենում բնության մեջ՝ օվկիանոսի ափին։