Հասարակություն

Գաղտնի է ԱԱԾ-ում կրճատված մեքենաների քանակը

ԱԱԾ-ն տեղեկություններ չի տրամադրում, թե քանի ծառայողական մեքենա է կրճատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից պարզաբանել են, որ կառույցի ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը կառավարության 2024թ․ հունվարի 11-ի N 53- Ն որոշման հավելվածի 38-րդ կետի, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագիր և տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ «կացնային մեթոդով» կրճատում է ծառայողական մեքենաների թիվը։

Հայկ Մագոյան