Հասարակություն

Նոր տարվա տոնակատարությունները Նոր Զելանդիայում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն քաղաքները, որտեղ ամանորյա տոներն անցնում են առավելագույնս լուսավոր, պայծառ ու ջերմ։ Գուցե 2026թ. դիմավորելու հնարավորություն լինի հատկապես դրանցից մեկում։ 

Այս անգամ կներկայացնենք Քուինսթաունը։ Թեև այստեղի հրավառությունները այդքան էլ վառ չեն, բայց երեկույթների այս քաղաքը գիտի՝ ինչպես լավ ժամանց ապահովել։

Քուինսթաունում ավելի քան 54 բար կա։ Այստեղ նաև ընտանեկան անվճար միջոցառում է կազմակերպվում Earnslaw Park-ում՝ կենդանի երաժշտությամբ, որը շարունակվում է 19:30-ից մինչև 01:00-ը։

Քաղաքում տոնակատարությունները կկատարվեն հրավառությունների ներքո, որոնք կմեկնարկեն նոր տարին։