Հասարակություն

5 ծառայողական ավտոմեքենաներից քանի՞սն են կրճատվելու

Radar Armenia-ն հարցում էր ուղարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարզելու, թե քանի ծառայողական ավտոմեքենա կա նախարարության հաշվեկշռում, և քանիսն է կրճատվելու։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախարարությունն ունի 5 տրանսպորտային միջոց, որոնց կրճատման վերաբերյալ գործընթացն ընթացքի մեջ է։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կացնային մեթոդով կրճատում է ծառայողական մեքենաների թիվը։

Հայկ Մագոյան