«2024թ. ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձեռք է բերվել 8 գիրք՝ օլիմպիական խաղերին ընդառաջ նախարարության ֆեյսբուքյան էջում կազմակերպված «Ես հետևում եմ օլիմպիական խաղերին» մրցույթի հաղթողներին «Տիգրան Պետրոսյան. գահերի խաղը» գրքով պարգևատրելու նպատակով՝ 33․600 դրամ ընդհանուր արժողությամբ». Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը:
Նախարարությունը «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնական նյութերի մշակում, ձեռքբերում և տրամադրում» միջոցառման շրջանակում 2024թ․ ձեռք է բերել 21.669 կտոր գրականություն՝ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսուցողական գրքեր, որի ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն 100 հզ. դրամ։ Մասնավորապես, գնվել են․
8043 դասագիրք (18 մլն 663 հզ դրամ),
13261 աշխատանքային տետր (4 մլն 871 հզ. դրամ)
365 ուսուցողական գիրք (565 հզ. դրամ):
Ուսումնական նյութերը ձեռք են բերվել սփյուռքում գործող հայկական կրթօջախներին տրամադրելու նպատակով:
Հայկ Մագոյան