Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։
Այս անգամ կանգ կառնենք Իտալիայի Սարդինիա կզղու վրա։ Այն միաժամանակ առաջարկում է հանգստի վայրեր, խոհանոցային բազմազանություն և չքնաղ բնություն։
Սարդինիայի ամենահայտնի հատվածներից մեկը՝ Կոստա Սմերալդան, հայտնի է իր խորը կապույտ ծովով, փափուկ ավազով և բացառիկ գեղատեսիլ բնությամբ։
Այստեղ դուք կգտնեք նաև ռեստորաններ, որտեղ կկարողանաք համտեսել միջերկրածովյան խոհանոցի լավագույն ճաշատեսակները։ Եթե դուք փնտրում եք ավելի հեռավոր և ծածուկ վայրեր, ապա Կալա Գոնոն եւ Կալա Լունան հենց այդպիսին են, որոնք կարող են դարձնել ձեր արձակուրդը միանգամայն անմոռանալի։
Այս վայրերը նախատեսված են այցելուների համար, որոնք ցանկանում են առանձնանալ բազմամարդությունից և պարզապես վայելել բնական գեղեցկությունը, հանգստանալ ու ներշնչվել այս կախարդական վայրերից։