Հասարակություն

Սիցիլիա․ համը, մշակույթը և ծովային վայելքները՝ մեկտեղած (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։ 

Ձեր հանգիստը կարելի է վերածել անմոռանալի արկածի՝ ընտրելով այս իդեալական ուղղությունը։

Սիցիլիան իրական դրախտ է համեղ սննդի սիրահարների համար։ Բացի այդ, Սիցիլիան հայտնի է իր տարբեր միջոցառումներով՝ դիմակահանդեսներով, ուտելիքի ու գինու փառատոներով։

Այստեղ ցանկացած պահի ինչ-որ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենում, որը ձեր հանգիստը կդարձնի առանձնահատուկ։

Սիցիլիան այն վայրն է, որտեղ միշտ ինչ-որ բան է տեղի ունենում․ լինելով այնտեղ՝ դուք դառնում եք այդ հիանալի պատմության ու մշակույթի մասը։