Հասարակություն

Սոցապի 7 ծառայողական մեքենայից քանի՞սն են կրճատվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 7 ծառայողական մեքենայից 6-ը կրճատվելու են. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի ծառայողական 7 մեքենա, որից 6-ը ներկայացվել է կրճատման»,- նշված է պատասխանում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ «կացնային մեթոդով» կրճատում է ծառայողական մեքենաների թիվը։

Հայկ Մագոյան