Հասարակություն

Ֆիջի․ հանգստի և արկածների դրախտ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։ 

Այս անգամ կներկայացնենք Ֆիջիի կղզիները, որոնք հայտնի են իրենց շքեղ լողափերով, ինչպիսիք են Յասավա և Մամանուկա կղզիները։

Բացի բնական հրաշալիքներից, Ֆիջին հնարավորություն է տալիս ծանոթանալ կղզու հարուստ մշակույթին։

Մասնակցեք ավանդական պարերի ներկայացմանը կամ ծիսական արարողությանը՝ զգալով Ֆիջիի իսկական ոգին։