Հասարակություն

Մադեյրա․ ծովի և բնության համադրություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։ 

Այս անգամ կներկայացնենք այնպիսի վայր, որտեղ եղանակը միշտ անփոփոխ է․ խոսքը Պորտուգալիայի Մադեյրա կղզու մասին է։

Կղզին հիացնում է իր յուրահատուկ բնության տեսարաններով՝ հատկապես Լաուրիսիլվայի անտառով, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Մադեյրայի խոհանոցը համարվում է կղզու անմոռանալի գրավչություններից մեկը։

Այստեղ կարող եք համտեսել նուրբ ծովամթերքներ, այդ թվում՝ տեղական հայտնի ճաշատեսակներ, ինչպիսիք են ավանդական հացն ու էսպետադան՝ մսով և բանջարեղենով պատրաստված խորովածը։

Մադեյրան նաև հայտնի է իր գինով, որը  ողջ աշխարհում անփոխարինելի է իր համային հատկանիշներով։