Հասարակություն

25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել

Էջմիածնի բժկական կենտրոնում 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել, հայտնում է ԲԿ-ն։ 

Նշվում է, որ մայրիկը և զույգ փոքրիկներ Ալենն ու Ալեքսն իրենց շատ լավ են զգում և անհամբեր սպասում են տուն վերադարձին:

2024 թվականին՝ մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ, Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 670 երեխա, որոնցից 343-ը տղա և 318-ը՝ աղջիկ: