Հասարակություն

Փարոս․ հունական հրաշք՝ ծովափին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։ 

Այսօր կներկայացնենք Հունաստանի Փարոս կղզին։ Այս հրաշալի կղզին հանդիսանում է կատարյալ ուղղություն հանգստի սիրահարների համար։ Այստեղ գտնվելու ընթացքում այցելուները կարող են վայելել մի շարք հայտնի լողափեր, ինչպիսիք են Գոլդեն Բիչը և Սանտա Մարիան։

Կղզու մայրաքաղաք Պարիքինը լի է նեղ քարե փողոցներով, սպիտակ շենքերով և ակտիվ ափամերձ տարածքով, որտեղ կարող եք վայելել ավանդական հունական մթնոլորտը։