Հասարակություն

ԿԳՄՍՆ-ին սպասարկող մեքենաներից քանի՞սն են կրճատվելու

ԿԳՄՍ նախարարությանն սպասարկող 5 ավտոմեքենաներից կրճատման է առաջարկվել 5 սպասարկող ավտոմեքենա. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գերատեսչությունից։

Նախարարությունից հայտնել են, որ ԿԳՄՍՆ-ին ամրացված է 1 ծառայողական և 5 սպասարկող ավտոմեքենա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է․ 80-90%–ը կացնով կկտրեմ»։

Հայկ Մագոյան