Հասարակություն

Ավստրալիայի ծովային գեղեցկուհին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի լավագույն կղզիները, որտեղ կարող եք կազմակերպել ձեր արձակուրդները՝ ծովային վայելքների, համադամ ուտեստների և այլ հետաքրքիր ժամանցի կազմակերպմամբ։ 

Այսօր կներկայացնենք Մեծ Բարիերի արշիպելագը՝ Ավստրալիայի ամեմամեծ կղզիախմբերից մեկը։

Այն միմյանց միացած կղզիներով ձգվում է 1400 մղոն դեպի Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափերը։

Արշիպելագը բնակեցված է արևադարձային ձկներով, դելֆիններով և շատ այլ կենդանատեսակներով, որոնք դարձնում են այն համաշխարհային մակարդակի սուզավայր։

Կղզին յուրահատուկ միջավայր է ստեղծում բնության սիրահարների համար՝ ընձեռնելով բացառիկ հնարավորություններ ծովային կյանքին մոտենալու և անասելի գեղեցիկ տեսարաններ վայելելու համար։