Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։
Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ, հանձնել նվերներ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։ Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարները շրջայց են կատարել, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, շենքային պայմաններին և երեխաների առօրյային։
Պապոյանն ընդգծել է նման հաստատությունների կարևորությունը՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կենսապայմանների ապահովման գործում։